Հասարակություն
© Photo : Screenshot/ Youtube/ Kandee Johnson

Քիմ Քարդաշյանը վերածվել է դիսնեյյան հերոսի. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը դեռ երբեք այսպես չէր կերպարանափոխվել, բայց հոլիվուդյան գեղեցկուհին ամեն դեպքում չի կարողացել խաբել իր երեխային։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներկայացել է Դիսնեյի «Ալադին» մուլտֆիլմի արքայադուստր Ժասմինի կերպարով։

Հայտնի դիմահարդար Քանդի Ջոնսոնը YouTube-ում հրապարակել է մի տեսանյութ, որում երևում է, թե Քարդաշյանն ինչպես է դիմահարդարման օգնությամբ կերպարանափոխվում։

Հեռուստաաստղը փորձում է համոզել իր չորսամյա դստերը` Նորթին, որ նրա հետ Facetime-ով խոսում է ոչ թե մայրը, այլ «Ալադինի» արքայադուստրը։ Բայց աղջկան խաբել չի հաջողվում, նա իսկույն ճանաչում է մորը։

Պետք է ասել, որ դիմահարդար Քանդի Ջոնսոնը հայտնի է գլխապտույտ կերպարանափոխություններով, նա մշտապես կատարելագործում է իր արվեստը և սոցիալական ցանցերում հրապարակում աստղերի կերպարանափոխության տեսանյութերը։

 

Ըստ թեմայի

Քիմ Քարդաշյանը ցույց է տվել` ինչ տեսք են ունեցել ծնողները երիտասարդ տարիքում
Քիմ Քարդաշյանը 8-րդ դասարանում. տեսեք` ինչպես է փոխվել հանրահայտ գեղեցկուհին
Քիմ Քարդաշյանը բաժանորդներին հին ընտանեկան լուսանկար է ցույց տվել
Գլամուրային Քարդաշյանի ոչ գլամուրային պապական տունը Գյումրիում. ո՞վ է ապրում այնտեղ