ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Լիբանանահայ երգչուհի Մարիա Նալբանդյանը ստիպում է, որ մարդկանց «լոզերը գնան»։ Երգչուհու վերադարձը հենց այսպես է նկարագրել արաբական albawaba պարբերականը։
Առցանց հարթակը հրապարակել է երգչուհու լուսանկարները և հիշեցրել երգչուհու անմոռանալի տեսահոլովակը, որում նա նկարահանվել է կաթով լի լոգարանում։
Պարբերականը պնդում է, որ դրանից հետո երգչուհու կարիերան պետք է ավարտվեր, բայց նա կարողացել է կոտրել կարծրատիպերը՝ հետագայում ավելի պահպանողական կերպար ընտրելով։
Ընդ որում՝ Մարիան մի քանի տեսահոլովակ ունի, որոնցում հայերեն է երգում։ Թեև դա անհամեմատելի է արաբական աշխարհում ունեցած նրա փառքի հետ, քանի որ երգչուհու տեսահոլովակները ահռելի քանակությամբ դիտումներ ունեն Պարսից ծոցի երկրներում։