Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Նիկոլ Փաշինյանը «խլեց» Նազենի Հովհաննիսյանի երկրպագուներին. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը

Փաշինյանը եկավ լեգենդար ֆուտբոլիստների խաղը նայելու և «գողացավ» հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի երկրպագուներին։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Երևանում կայացավ լեգենդների ֆուտբոլային հանդիպումը, դաշտում էին Ֆիգուն, Ռոբերտո Կառլոսը, Բատիստուտան, Կաֆուն, իսկ հանդիսատեսի մոտ Նազենի Հովհաննիսյանը  ինքնագրեր էր բաժանում, քանի դեռ Փաշինյանը չէր եկել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկել էր համաշխարհային ֆուտբոլի լեգենդների ընկերական խաղի երկրորդ խաղակեսին։ Ընդմիջումից անմիջապես հետո հաղորդավարը հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզադաշտում է։

Հանդիսատեսը միանգամից աշխուժացավ ու սկսեց «Նիկոլ, Նիկոլ» բացականչել։ Փաշինյանը միացավ դհոլի երաժշտության ներքո ընդհանուր «ու» բղավողներին, ինչն էլ ավելի ոգևորեց հանդիսատեսին։

Այդ ժամանակ վարչապետից մի փոքր ներքև հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ինքնագրեր էր բաժանում։ Տեսնելով գործադիրի ղեկավարին՝ մարդիկ գնացին ու սկսեցին նրանից ինքնագրեր վերցնել, Նազենիի հանդեպ հետաքրքրությունը զգալիորեն մարեց։

Երեխաներն ու մեծերը ուղղվեցին Փաշինյանի կողմ՝ սելֆիների ու ինքնագրերի համար։ Վարչապետը սիրով լուսանկարվում էր ու շփվում էր մարդկանց հետ։ Նրա մոտ հսկայական հերթ էր գոյացել։

Խաղի ընթացքում Կաֆուն դիմեց հանդիսատեսին։ Նա շնորհակալություն հայտնեց հավաքվածներին` նշելով, որ ֆուտբոլիստները տեխնիկապես լավ են պատրաստված։ Սակայն ֆիզիկական պատրաստվածությունն այդքան էլ լավ մակարդակի վրա չէ, քանի որ նրանք վաղուց չեն խաղացել։

«Մենք փորձեցինք անել ամեն ինչ՝ ձեզ լավ խաղ պարգևելու համար», — ասաց Կաֆուն։

Ваш браузер не поддерживает данный формат видео

© Sputnik / Petros Lagesyan
Լեգենդների խաղը Երևանում. Նիկոլ Փաշինյանը «ֆուրոր» արեց

Դրանից առաջ մի երկու խոսք ասեց նաև Յուրի Ջորկաեֆը։

«Ես հայերեն վատ եմ խոսում։ Շատ շնորհակալ եմ, շնորհակալություն», — ասաց նա։

Նշենք, որ մարզադաշտում էր նաև ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք՝ համաշխարհային ֆուտբոլի լեգենդները Եվրոպայից ու Լատինական Ամերիկայից հուլիսի 8-ին ընկերական խաղ են անցկացնում Երևանի Հանրապետական մարզադաշտում։

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանը գրառում է արել «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին
Արարատ Միրզոյանը պատրաստ է նվիրել իր ուսապարկը, հերթը Նիկոլ Փաշինյանինն է
Նիկոլ Փաշինյանը ողջունել է Գորիսն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու նախաձեռնությունը
Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, վաղը բանակ է զորակոչվում