Հասարակություն
Magaghat

Լուսիկ Ագուլեցու հոգեհանգստի արարողությունն այսօր է

Ստանալ կարճ հղումը

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Լուսիկ Ագուլեցու հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Լուսիկ Ագուլեցուն վերջին հրաժեշտը կտան հուլիսի 16-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ Մշակույթի նախարարությունից:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր, հուլիսի 15-ին, ժամը 19:30-ից սկսած` Կոնդի Սուրբ Հովհաննես եղեկեցում։

Վերջին հրաժեշտը կլինի հուլիսի 16-ին, ժամը 12:00-13:00-ն, Կամերային երաժշտության տանը։ Նկարչուհուն կհուղարկավորեն Սովետաշենի քաղաքային գերեզմանատանը։