Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Փրկարարները գտել են «Սուրիկի աղբյուր» կոչվող տարածքում կորած երեխային

Ստանալ կարճ հղումը

Ամասիա գյուղ մեկնած ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը երեխային գտել է անվնաս:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Այսօր, ժամը 14:25-ին ԱԻՆ «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի «Սուրիկի աղբյուր» կոչվող տարածքում մոտ 7 տարեկան երեխա է կորել և  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ աղբյուրից 1 կմ դեպի հյուսիս ընկած հատվածում գտել են երեխային:

Ըստ թեմայի

911 ծառայությունը 8 ամսվա ընթացքում ստացել է 1 239 372 զանգ. այսօր ԱԻՆ աշխատակցի օրն է
911–ը կոտրում է կարծրատիպը. արագ արձագանքումն անվճար է