Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Օդերևութաբանները հույս են տալիս. եղանակի տեսություն

Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում

Հուլիսի սկզբից սկսած տապը մի քանի օր դադար է վերցրել։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Հուլիսի սկզբից Երևանում տիրապետող դարձած տապը կոտրվեց կարճատև անձրևներով։ Օդի ջերմաստիճանը մինչև հուլիսի 17-ը կշարունակի դանդաղ նվազել ևս 4 աստիճանով։

Սակայն դեռ շուտ է խոսել ամռան վերջնական նահանջի մասին։

Հուլիսի 18-20-ը այն կրկին կսկսի բարձրանալ 3-5 աստիճանով։  Տեղ-տեղ անձրևներ ու ամպրոպ էլի կլինեն, որոնց ժամանակ կնկատվի  քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: