Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Նախարարը երկընտրանքի առաջ. արգելել հեռախոսները դպրոց տանել, թե՞ ոչ. ի՞նչ է առաջարկում նա

Ստանալ կարճ հղումը

Նախարարն անձամբ կողմ է բջջային հեռախոսները դպրոցներում արգելելու տարբերակին, բացառություն կարող է արվել այն դեպքում, երբ խելախոսների (սմարթֆոն) օգտագործումը պարտադիր է կրթական ծրագրի համար:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԿԳՆ Արայիկ Հարությունյանին հետաքրքիր է ծնողների կարծիքը դպրոցներում աշակերտների կողմից հեռախոսների օգտագործումն արգելելու մտադրության վերաբերյալ։ Ֆեյսբուքյան իր գրառման տակ նախարարը խնդրել է թողնել մեկնաբանություններ թեմայի վերաբերյալ։

«Հարգելի բարեկամներ, վերջին օրերին ստանում եմ շատ նամակներ, որում ծնողները կոչ են անում արգելել հեռախոսները և հաղորդակցության այլ միջոցները դպրոցներում, ինչպես դա արել են Ֆրանսիայում տարրական և միջնակարգ դպրոցում:

Նախկինում էլ ուսուցիչները բողոք են հայտնել դասերի ժամանակ աշակերտների կողմից հաղորդակցության միջոցների օգտագործման կապակցությամբ, ինչն ազդում է կրթության որակի վրա: Սակայն Հայաստանում հնարավոր նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ, այդ թվում՝ դպրոցներում համապատասխան ենթակառուցվածքներ»,–գրել է նախարարը:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ ինքն անձամբ կողմ է արգելելու տարբերակին, բացառություն կարող է արվել այն դեպքում, երբ խելախոսների (սմարթֆոն) օգտագործումը պարտադիր է կրթական ծրագրով ու նպատակներով:

Ըստ թեմայի

Առանց դպրոցն ավարտելու բանակ չեն գնա. այս տարի դպրոցներում 11 զորակոչիկ աշակերտ կա
Չարաշահումներ դպրոցներում ու մանկապարտեզներում. հափշտակված գումարը հասնում է 16 միլիոնի
Վրաստանի հայկական դպրոցներում մայրենիին մեծ տեղ կտրվի. Հարությունյանը հանդիպել է Գիգաուրին
Խաչատրյան. «Դպրոցներում չունենք 20–րդ դարում ծնված աշակերտ և 21–րդ դարում ծնված ուսուցիչ»
Դպրոցներում սպառնացել են ուսուցիչներին ու ցուցակագրել ծնողներին. ՄԻՊ–ն ամփոփում է 2017 թ–ը