Հասարակություն
© Sputnik / Александр Вильф

Հայտնի է` ով է այս տարվա «Միսսիս Ռուսաստանը». լուսանկարներ

Ստանալ կարճ հղումը

«Տարվա մայր» է ճանաչվել նիժնինովգորոդցի Ելենա Լազարենկոն։ 52 տարեկան կինը 8 երեխա է դաստիարակում։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի ամենագեղեցիկ ամուսնացած կին է ճանաչվել Տվերի բնակիչ Աննա Տելեգինան։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

© Sputnik / Александр Вильф
Աննա Տելեգինա
© Sputnik / Александр Вильф
Աննա Տելեգինա

«Միսսիս Ռուսաստան 2018» մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է երեկ` օգոստոսի 18-ին Մոսկվայի «ՈՒՀԱ-ի մոլորակ» («Планета КВН») երիտասարդական տանը։

Առաջին վիցեմիսսիս է դարձել սանկտպետերբուրգցի Քսենյա Անդրեևան, իսկ երկրորդ վիցեմիսիս` Գելենջիկի գեղեցկուհի Եվգենյա Բուրլոն։

Ամենագեղեցիկ կնոջ և մոր թագի համար պայքարել են Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանած 30 մասնակից։

Բոլորն ընտրվել են մարզային մրցույթների արդյունքում։ Ամենաերիտասարդ մասնակիցը 23 տարեկան է, իսկ ամենատարեցը` 52։ Մասնակիցներից 11-ը բազմազավակ մայր են։

«Տարվա մայր» է ճանաչվել նիժնինովգորոդցի Ելենա Լազարենկոն։ 52 տարեկան կինը 8 երեխա է դաստիարակում։

Մյուս անվանակարգերում առանձնացել են Ալյոնա Չուվակինան (Իրկուտսկ), Տատյանա Պալադևան (Սամարա), Տատյանա Գրյազնովան (Նիժն Նովգորոդ), Յուլյա Շիլովան (Կեմերովո) և Անաստասիա Ռոզանովան (Արխանգելսկ)։

Մրցույթն անցկացվում է 2000 թվականից, կազմակերպիչը «Կանանց մոլորակ» ընտանիքի, մայրության և մանկության աջակցության հիմնադրամն է։

Ըստ թեմայի

Ինչպես ամուսնուն խլել անծանոթ գեղեցկուհու ճիրաններից. վրացական հարսանիքի թեժ զույգը
«Միսս ԱՊՀ» մրցույթում Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին պատմում է իր մասին
Ինչպես են հայ գեղեցկուհիները գրավում օգտատերերին. Instagram–ի «թագուհիների» 5-յակը
Հանեց հիջաբն ու ապշեցրեց. համացանցում քննարկում են իրանցի ֆուտբոլասերի գեղեցկությունը
Լողազգեստների աստղային մենամարտ. վառ լողազգեստներով կրքոտ հայուհիների լավագույն հնգյակը