Հասարակություն
© Photo : Press office of Yerevan Zoo

Երևանի կենդանաբանական այգին անցել է աշնանային ռեժիմի

Ստանալ կարճ հղումը

Սեպտեմբեր ամսին Կենդանաբանական այգին կգործի մինչև 21:00:

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Երևանի կենդանաբանական այգին անցել է աշխատանքների կազմակերպման աշնանային ռեժիմի:

Ինչպես տեղեկացնում են Այգու հանրային կապերի ծառայությունից, այն շարունակում է գործել առավոտյան ժամը 09:00-ից (բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ Կենդանաբանական այգին բացվում է 11:00–ին), սակայն երեկոյան կփակվի մեկ ժամ շուտ՝ 21:00–ին:

Այգու տոմսարկղը բաց կլինի մինչև 20:00:

Հիշեցնենք, որ Կենդանաբանական այգին անվճար մուտք է ապահովում մինչև 3 տարեկան երեխաների, 70-ից բարձր անձանց, հաշմանդամության կարգ ունեցող անձանց, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար՝ խմբային այցերի դեպքում:

Իսկ կրթօջախների սաներին խմբային այցերի տոմսերը, անկախ շաբաթվա օրից, տրամադրվում են Այգում գործող մուտքի տոմսի նվազագույն սակագնով՝ 200 դրամով, եթե առկա է նախօրոք լրացված և հաստատության տնօրենի կողմից հաստատված ձևաթուղթը:

Ըստ թեմայի

Մանվել Գրիգորյանին պատկանող արջերից երկուսին տեղափոխեցին Կենդանաբանական այգի. տեսանյութ
Վագրն Ակնալճից տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի. տեսանյութ
Բեզոարյան այծի փրկությունը. Նրան տեղափոխել են կենդանաբանական այգի
Գյումրու մասնավոր կենդանաբանական այգի. առյուծներն ու արջերն օգնության կարիք ունեն