Հասարակություն
© Sputnik / Rouben Abrahamian

Աշնան գույներն՝ ըստ մանուկների. կայացավ ևս մեկ գունագեղ միջոցառում

Ստանալ կարճ հղումը

Երևանի Կենդանաբանական այգում երեխաները ցուցադրել են իրենց նկարչական հմտությունները:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Երևանի կենդանաբանական այգում կայացավ «Արևի քաղաքիս սիրված անկյուն» խորագրով կազմակերպված նկարչական դաս-ցուցահանդեսը:

Ինչպես տեղեկացնում են Կենդանաբանական այգու հանրային կապերի ծառայությունից՝ ուրախ ու գունեղ միջոցառմանը մասնակցեցին բոլորը՝ Այգու մեծ ու փոքր այցելուները, աշխատակիցները, և իհարկե, ապագա արհեստավարժ նկարիչները՝ Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջից և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանից:

Վերջիններս ներկայացրեցին իրենց այն աշխատանքները, որ նկարել էին հենց Այգում՝  տարբեր կենդանիների ազատավանդակների մոտ:

Կենդանաբանական այգին, իր կանոնադրական նպատակների թիրախում ունենալով քաղաքացիների, մանավանդ՝ երեխաների էկո կրթության և վայրի բնության նկատմամբ հոգատարություն սերմանելու խնդիրները, մշտապես համագործակցել է տարբեր ուսումնական հաստատություններին: Այս անգամ ևս, նախնական պայմանավորվածության համաձայն, ամիսներ շարունակ, գեղարվեստի վերոնշյալ քոլեջների սաներն անվճար այցելում էին այգի և ստեղծագործում այնտեղ:

© Sputnik / Rouben Abrahamian
Նկարչական դաս-ցուցահանդես՝ Երևանի կենդանաբանական այգում

Օրն սկսվեց կավճանկարով, իսկ քիչ այն կողմ ստեղծագործում էին ջրաներկով  աշխատողները: Այգու տրամադրած ներկանյութերի և նկաչական պարագաների միջոցով յուրաքանչյուրը կարողացավ բացահայտել իր նկարչական ունակությունները՝ արհեստավարժների խորհուրդներով:

© Sputnik / Rouben Abrahamian
Նկարչական դաս-ցուցահանդես՝ Երևանի կենդանաբանական այգում
© Sputnik / Rouben Abrahamian
Նկարչական դաս-ցուցահանդես՝ Երևանի կենդանաբանական այգում
© Sputnik / Rouben Abrahamian
Նկարչական դաս-ցուցահանդես՝ Երևանի կենդանաբանական այգում
© Sputnik / Rouben Abrahamian
Նկարչական դաս-ցուցահանդես՝ Երևանի կենդանաբանական այգում
© Sputnik / Rouben Abrahamian
Նկարչական դաս-ցուցահանդես՝ Երևանի կենդանաբանական այգում
© Sputnik / Rouben Abrahamian
Նկարչական դաս-ցուցահանդես՝ Երևանի կենդանաբանական այգում
© Sputnik / Rouben Abrahamian
Նկարչական դաս-ցուցահանդես՝ Երևանի կենդանաբանական այգում

Ակտիվ էին նաև նկարել ցանկացող ծնողները: