Հասարակություն

Եղանակը «պատրաստվել է» Երևանի տոնին. ի՞նչ են կանխատեսում օդերևութաբանները

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի մայրաքաղաքի 2800-ամյակի տոնակատարությունների օրը` ցերեկային ժամերին, եղանակը «թույլ» անակնկալ կմատուցի երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի տարածքում հոկտեմբերի 21-ի ցերեկը առանձին շրջաններում անձրև կտեղա։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ը գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը` կնվազի 2-3 աստիճանով:

Այսօր` հոկտեմբերի 21-ին, Երևանում նույնպես թույլ անձրև կտեղա։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կկազմի 21-23, գիշերային ժամերին` 11-13 աստիճան տաքություն։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում նշվելու է քաղաքի 2800-ամյակը, և այդ կապակցությամբ տոնական մի շարք միջոցառումներ են անցկացվելու մայրաքաղաքում։