Հասարակություն
Facebook/ Gegham SheroYan

Ոճային նվեր Փաշինյանին և ոչ միայն նրան. հայ դիզայները հետաքրքիր գաղափար ունի

Ստանալ կարճ հղումը

Գեղամ Շերոյանը որոշել է իր դիզայնով կարված կոստյումներ նվիրել Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Հայ դիզայներ Գեղամ Շերոյանը մտադիր է ոճային նվեր անել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և ոչ միայն նրան։ Այդ մասին դիզայները հաղորդեց Sputnik Արմենիա ռադիոյին տված հարցազրույցում։

Մինչև հեղափոխությունը դիզայներն ընդհանրապես չի հետաքրքրվել հայ քաղաքական գործիչների ոճով։ Սակայն հիմա խոստովանում է, որ իր մեջ ինչ-որ բան փոխվել է և նա ակամա հետևում է բարձրաստիճան պաշտոնյաների արտաքին տեսքին։

«Ինձ շատ է ուրախացրել բացառապես հայկական հագուստ, կոշիկ և ժամացույցներ կրելու Փաշինյանի որոշումը։ Ավելին, ես որոշել եմ համերաշխություն հայտնել նրան և շուտով կոստյումներ կնվիրեմ Նիկոլ Փաշինյանին, Դավիթ Տոնոյանին և Վալերի Օսիպյանին», - պատմեց նա։

Վարչապետի պաշտոնակատարը բազմիցս հայտարարել է, որ կրելու է բացառապես հայկական հագուստ, կոշիկ և նույնիսկ աքսեսուարներ, այն է՝ ժամացույցներ։ Նա այդ կերպ խրախուսելու է հայ արտադրողին և գովազդել տեղի արտադրանքը։

Շերոյանը խորհուրդ տվեց քաղաքական գործիչներին և ոչ միայն նրանց 2018/2019թթ-ի աշնանը և գարնանը կրել շագանակագույնի, նարնջագույնի և մանուշակագույնի վառ երանգներ։

Արդեն կարելի է մի կերպարում համադրել ոչ թե երեք, այլ վեց գույներ և օգտագործել բոլոր հնարավոր կտորները։ Այն ամենը, ինչ սազում է, դա էլ նորաձև է գալիք սեզոնում, հավաստիացրեց Շերոյանը։

«Նույնիսկ վագրավոր նախշը կրկին նորաձև է, այն կարող են կրել ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդիկ», - նշեց ոճաբանը։

Գեղամ Շարոյանն աշխատում է շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Կոստյումներ է կարել հայտնի ռուսահայ երգիչ Ալեքսեյ Չումակովի համար։

Ավելի վաղ նրա ծառայություններից օգտվել են հայկական շոու բիզնեսի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մարտին Մկրտչյանը, Էրիկ Կարապետյանը, Նարեկ Բավեյանը, սոնա Շահգելդյանը։

Ըստ թեմայի

Միջազգային կարգի ոճաբան Գեորգի Կոտը իր երազանքը կիրականացնի Հայաստանում
Զուռնան ստիպեց ռուսաստանցի ոճաբանին պարել Երևանի կենտրոնում. տեսանյութ
Խեղճ Վահիկ․ «սանձարձակ ջրահարս» Գոհար Ավետիսյանը շոկի մեջ է գցել մարդկանց