Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Մի քանի օր շարունակ մարզերի զգալի մասում և Երևանում տեղումներ կլինեն. եղանակի տեսություն

Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում նոյեմբերի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում տեղումներ կգրանցվեն։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Ջերմաստիճանը կնվազի նոյեմբերի 18-ին, մինչ այդ էական տատանումներ չեն լինի։

Երևանում նոյեմբերի 15-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 19-ին` առանց տեղումների եղանակ:

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի 10-12, գիշերային ժամերին` 3-5 աստիճանի տաքություն։