Հասարակություն
© Photo : official site of Children's Rights Commissioner for the President of RF

Հորը սպանած Խաչատուրյան քույրերից մեկը դպրոց է վերադարձել

Ստանալ կարճ հղումը
Հայրասպան Խաչատուրյան քույրերի պատմությունը

Փաստաբան Յարոսլավ Պակուլինը պատմել է, թե ինչով են զբաղվում ազատության մեջ հայտնված Խաչատուրյան քույրերը։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Սեփական հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից ամենափոքրը` Մարիան, սկսել է կրկին դպրոց գնալ։ Ընտանիքի փաստաբան Յարոսլավ Պակուլինն այս մասին ասել է «360»–ին տված հարցազրույցում։

«Աղջիկների մոտ ամեն ինչ լավ է, անցել են դասերին։ Համենայն դեպս` Մարիան», – ասել է փաստաբանը։

Նա նշել է նաև, որ 17-ամյա աղջիկը սովորում է ընդհանուր հիմունքներով։

«Նրանց առողջական վիճակի հետ կապված խնդիրներ չկան։ Առայժմ ընթանում է քննություն, հավաքում են ապացույցներ, անցկացնում փորձաքննություններ», – ավելացրել է փաստաբանը։

© Photo : Ведяшкин Сергей / АГН "Москва"

Պակուլինը հիշեցրել է, որ քույրերին թույլ չեն տալիս օգտվել կապի միջոցներից, բացառություն կարող են լինել արտակարգ դեպքերը։

Նա ասել է, որ քույրերը ժամանակի մեծ մասն անցկացնում են տանը։

«Ամեն շաբաթ մեկ–երկու քննչական գործողություն են անցկացնում», – պարզաբանել է իրավաբանը։

Սեպտեմբերի վերջին դատարանն ազատ է արձակել աղջիկներին և խափանման միջոց ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։ Սպանված Միխայիլ Խաչատուրյանի ազգականները խնդրել են կալանքի տակ վերադարձել նրանց, իսկ պաշտպանական կողմը խնդրել է կրճատել նրանց հանդեպ կիրառվող արգելքների ցուցակը։

Հիշեցնենք` Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբեր 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն է տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել են առանձին բնակարաններում։ Այժմ մեղադրյալներին արգելվում է գիշերային ժամերին լքել բնակության վայրը և որևէ մեկի հետ շփվել առանց Պատժի կատարման դաշնային ծառայությանը տեղեկացնելու։

Բացի Պատժի կատարման դաշնային ծառայության աշխատակիցներից և աղջիկների պաշտպաններից, մյուսների հետ աղջիկները կշփվեն միայն քննիչի թույլտվությամբ։ Բացառություն է արվել Մարիայի համար, նրան թույլ են տվել շփվել մոր հետ, քանի որ մայրը նրա օրինական ներկայացուցիչն է։

Ըստ թեմայի

«Ինչ–որ մեկն իր օգտին է ուզում շրջել Խաչատուրյան քույրերի գործը». Կուզնեցովա
Խաչատուրյան քույրերը ցնցված են ազգականների արձագանքից. փաստաբան
Հորը սպանած Խաչատուրյան քույրերի մայրը պատմել է` ինչու աղջիկները չեն ուզում դուրս գալ բակ
Խաչատուրյան քույրերից երկուսը մեկուսարանից դուրս գալուց հետո փակվել են տանը. փաստաբաններ