Հասարակություն
© AP Photo / Invision/Evan Agostini

Կանայք շարունակում են ճնշել Քիմ Քարդաշյանին. նա «ֆոտոշոպում» է փոքրիկների լուսանկարները

Ստանալ կարճ հղումը
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան

Շատերը համոզված են, որ Քարդաշյանի երևակայությունը կատարյալ լուսանկարներ ունենալուց այն կողմ չի անցնում։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Համացանցի օգտատերերը շարունակում են ուշիուշով հետևել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի էջին ու քննադատել նրան։ Այս անգամ օգտատերերին զայրացրել է հեռուստաաստղի ու ռեփեր Քիմ Քարդաշյանի կրտսեր դստեր` ինն ամսական Չիկագոյի տեսքը։

Քարդաշյանը համարում է, որ Չիկագոն իրեն շատ նման է, և այդ պատճառով որոշել է նմանությունն առավելագույնի հասցնել` օգտագործելով լուսանկարների մշակման բջջային հավելվածը։ Արդյունքում ստացվել է մի կադր, որում երեխան ասես շպարով լինի։

Քիմ Քարդաշյանի դուստրը

Գրաֆիկական ծրագրերից գլուխ չհանող բաժանորդների մի մասը քննադատել է Քարդաշյանին. ինչպե՞ս կարելի է երեխային արհեստական թարթիչ կպցնել ու գունավոր լինզա դնել։ Ավելի զարգացած օգտատերերը միանգամից հակադարձել են. աղջկա հետ ոչ ոք փորձեր չի արել, ու փոքրիկն այդ տեսքն է ստացել բջջային հավելվածի օգնությամբ։

Վերջերս Քարդաշյանը հերթական սկանդալի մեջ էր հայտնվել լուսանկարների պատճառով։ 38–ամյա հեռուստաաստղը բազում լուսանկարներ էր հրապարակել Բալիից։ Օգտատերերը դրանք համեմատել էին պապարացիների հրապարակած լուսանկարների հետ, տարբերություններ գտել ու վստահեցրել, որ Քիմը «ֆոտոշոպի» օգնությամբ ձգել է հինգ տարեկան դստեր փորիկը։

Բաժանորդները մեղադրել էին Քիմին, թե նրա ուշքն ու միտքը անթերի լուսանկարներ ունենալն է, իսկ Քարդաշյանը ոչ մի կերպ չէր արձագանքել մեկնաբանություններին։

Նշենք, որ Քարդաշյանն իրեն ամոթանք տվող մայրիկներին «մամշեյմեր» է անվանում։

Ըստ թեմայի

Քարդաշյանների ավանդույթներով. 9 ամսական Չիկագոն գեղեցկության «շուկայի» աստղ է դարձել
Հրեշտակային մերկությունից մինչև թմբլիկ խոզուկներ. ինչպես Քարդաշյանները նշեցին Հելոուինը
«Ճարպոտ զեբր». Քիմ Քարդաշյանի հիպնոսացնող զգեստը դուր չի եկել երկրպագուներին. լուսանկար