Հասարակություն
© Sputnik / Табылды Кадырбеков

Քանի՞ դատապարտյալ է ազատ արձակվել համաներմամբ. ՔԿԾ տվյալները

Ստանալ կարճ հղումը

Քրեակատարողական ծառայությունը հրապարակել է այսօրվա դրությամբ ՔԿՀ-ներից համաներմամբ ազատ արձակված անձանց թիվը:

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ից Քրեակատարողական հիմնարկներից փուլ առ փուլ ազատ են արձակվում համաներման տակ ընկած դատապարտյալները:

Ստորև Քրեակատարողական ծառայության ներկայացրած են տվյալներն են, թե որ ՔԿ հիմնարկից քանի դատապարտյալ է արձակվել.

«Նուբարաշեն» ՔԿՀ – 44

«Արթիկ» ՔԿՀ – 40

«Վանաձոր» ՔԿՀ – 14

«Վարդաշեն» ՔԿՀ – 55

«Գորիս» ՔԿՀ – 15

«Հրազդան» ՔԿՀ – 28

«Աբովյան» ՔԿՀ – 22

«Սևան» ՔԿՀ – 143

«Կոշ» ՔԿՀ – 60

«Արմավիր» ՔԿՀ – 61

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 19

Այսպիսով՝ այսօրվա դրությամբ  քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 501 դատապարտյալ:

Ըստ թեմայի

Ու՞մ համար օրենքը չի գործում. համաներված տուգանքների աններելի հետևանքը