Հասարակություն
© Photo / official site of the President of RA.

Արմեն Սարգսյանը մոտ 12.000 դոլարին համարժեք դրամ է հանգանակել ՀՀՀ-ին

Ստանալ կարճ հղումը

Նախագահը «Հայաստան» համահայկական հիմնադրամին է նվիրաբերել իր վեց ամսվա աշխատավարձը:

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է հիմնադրամի գրասենյակ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

Դեռևս մայիսին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների համատեղ նիստում նախագահ Սարգսյանը խոստացել էր իր մեկ տարվա աշխատավարձը նվիրաբերել հիմնադրամին: Այսօր հիմնադրամում նախագահը ստորագրել է վեց ամսվա աշխատավարձը՝ 5. 753.496 դրամ, նվիրաբերելու հավաստագիրը:

Հանրապետության նախագահի հաջորդ վեց ամսվա աշխատավարձը ևս կնվիրաբերվի հիմնադրամին:

Ըստ թեմայի

Ենթատեքստ պետք չէ փնտրել. ԱԳՆ ներկայացուցիչը բացատրել է` ինչու են Վիրաբյանին հետ կանչել
ՀՀ նախագահը կվերադառնա Բաղրամյան 26, վարչապետը` Հանրապետության հրապարակ
Արմեն Սարգսյանը պե՞տք է միջամտի ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին