Հասարակություն
© Sputnik / Aram Nersesyan

Տոներն են մոտենում․ Երևանի կենտրոնում սկսել են տեղադրել գլխավոր տոնածառը. լուսանկարներ

Ստանալ կարճ հղումը

Երևանը պատրաստվում է Ամանորին, ինչի մասին վկայում են փողոցների տոնական զարդարանքները, ինչպես նաև խանութների ցուցափեղկերի տոնական դիզայնը։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, սկսել են տեղադրել Ամանորի գլխավոր տոնածառը։

© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կենտրոնում սկսել են տեղադրել գլխավոր տոնածառը

Դատելով կմախքից, որը հայտնվել է Sputnik Արմենիայի լուսանկարչի օբյեկտիվում, այս տարի այն տարբերվելու է անցած տարվա տոնածառից։

Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Հայաստանի մայրաքաղաքի հրապարակը զարդարում էր նույն «եղևնին», որն արդեն հոգնեցրել էր երևանցիներին։

© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կենտրոնում սկսել են տեղադրել գլխավոր տոնածառը

Բացի այդ, քաղաքի փողոցներում հայտնվել են տոնական զարդարանքներ։ Խանութների ցուցափեղկերն արդեն տոնական տեսք են ստացել։ Երեկոյան ամենուրեք փայլփլում են լույսերը՝ հիշեցնելով գալիք  Ամանորի մասին։

Ըստ թեմայի

Ամանորի հեքիաթային գիշերը՝ Sputnik Արմենիայի ֆոտոխցիկում