Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants.

Երևանյան մետրոյում Շառլ Ազնավուրի երգերն են հնչելու

Ստանալ կարճ հղումը

Ազնավուրի ծննդյան օրվա կապակցությամբ երևանյան մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ամբողջ օրը նրա երգերն են հնչելու։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Երևանյան մետրոպոլիտենի բոլոր կայարաններում այսօր ամբողջ օրվա ընթացքում կհնչեն լեգենդար ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերը։ Այս մասին Facebook սոցիալական կայքում հայտնել է մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։ Նա նաև տեսանյութ է հրապարակել։

«Հայ մեծանուն շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա կապակցությամբ, Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ՝ ողջ օրվա ընթացքում հնչելու են նրա ստեղծագործությունները», – գրել է նա։

Ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ծնվել է Փարիզում հայ դերասանների ընտանիքում 1924 թվականի մայիսի 22–ին։

Ըստ թեմայի

Երևանում դիմավորեցին ֆուտբոլի ԱԱ խորհրդանիշներով մետրոյի նոր վագոնները
Արդեն հստակ է` երբ կսկսվեն Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքները