Հասարակություն
© Sputnik / Dmitrii Pisarenko

Գրիգոր Լուսավորչի փողոցը նոր անվանում կունենա

Ստանալ կարճ հղումը

Երևանի ավագանու անդամները բուռն քննարկումներից հետո մերժեցին Մաշտոցի և Խորենացու փողոցները վերանվանելու առաջարկը, բայց հաստատեցին Գրիգոր Լուսավորչի փողոցի վերանվանման առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կկոչվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց։ Երևանի ավագանու անդամներն այսօր այս մասին որոշում ընդունեցին։

Փողոցների անվանումները փոխելու առաջարկը ներկայացրել էր «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

Նրա կարծիքով` փողոցը հենց սկզբից էլ սխալ անվանում է ունեցել և հաշվի չի առնվել Գրիգոր Լուսավորչի դերը քրիստոնեության տարածման գործում։

Բուռն քննարկումներից հետո ավագանու անդամներից 30-ը կողմ քվեարկեցին փողոցի անվանափոխմանը, 17-ը` դեմ, 12-ը` ձեռնպահ։

Սրբերի փողոցները, ցույցերը և տրանսգենդերները․ երբ ակնհայտի մասին խոսելու ժամանակն է

Ավագանին մերժեց Մեսրոպ Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցների դիմաց «սուրբ» բառն ավելացնելու առաջարկը։ Ավագանու անդամները համարեցին, որ անվանափոխումը նպատակահարմար չէ, քանի որ կապված է հավելյալ ծախսերի հետ։

Վարդանյանն ապշել է «սուրբ» բառի արձագանքներից. ի՞նչ են մտածում քաղաքացիները. տեսանյութ

Ըստ թեմայի

Մենք չենք ուզում, որ Երևանը դառնա աղբաքաղաք. Նաիրա Զոհրաբյանը ներկա է ավագանու նիստին
Երկար նայելը «տղայական ռազբորկայի» առիթ դարձավ Երևանի ավագանու նիստում
Հայկ Մարությանն ավագանու նիստի օրակարգից հանեց աշխատավարձերի բարձրացման հարցը
Երևանի ավագանին անվանափոխեց Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը