Հասարակություն
© Sputnik / Рамиль Ситдиков

«Սա Հայաստանն է, детка». Տիմատին ազդարարել է տեսահոլովակի պրեմիերայի մասին

Ստանալ կարճ հղումը

Տիմատին Instagram–ում ազդարարել է Նազիմայի հետ համատեղ տեսահոլովակի պրեմիերայի մասին։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Ռուս ռեփեր Տիմատին  Instagram–ում ազդարարել է Նազիմայի հետ համատեղ տեսահոլովակի պրեմիերայի մասին, որը նկարահանվել է Հայաստանում։

«Վաղը», – գրել է ռեփերը` հրապարակելով տեսահոլովակի թիզերը։

Նրա բաժանորդներին ակնհայտորեն դուր է եկել տեսահոլովակը։ Մի ժամում այն հավաքել է  700 հազարից ավելի լայք և մի քանի հազար մեկնաբանություն։

«Զգացմունքների պոռթկում ըքաունթում», «Վերջապես Նազիմայի հետ համագործակցությունը կայացավ», «Սա Հայաստանն է, փոքրիկ», «Գեղեցիկ բնություն է», «Ինչպիսի շքեղ բնություն», – գրել են ռեփերի բաժանորդները։

Նշենք, որ Sputnik Արմենիայի թղթակցին հաջողվել էր նկարել Տիմատիին Երևանում, երբ նա զբոսնում էր քաղաքի կենտրոնում։ Մոտ մեկ ժամ նկարահանող խումբն աշխատել է Երևանի փողոցների մեկում։ Նա չի պատասխանել հարցերին, և այլևս ոչինչ չի հաջողվել իմանալ։

Ըստ թեմայի

Ալսուն խոսել է «Ձայնը. երեխաներ» շոուի սկանդալի մասին