Հասարակություն
© Sputnik / Karine Harutyunyan

Ուսանողների դժգոհությունն օբյեկտիվ էր, բայց թատերականի նորընտիր ռեկտորը հաստատվեց

Ստանալ կարճ հղումը

ՀՀ վարչապետը նորանշանակ ռեկտորին հիշեցրեց, որ ինստիտուտի շրջակայքը 2 ամիս առաջ իր ձեռքերով է մաքրել ու հույս հայտնեց, որ նա կպահպանի մաքրությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում շնորհավորեց Երևանի Կինոյի և թատրոնի ինստիտուտի նորանշանակ ռեկտոր Լիլիթ Արզումանյանին։

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով ռեկտորին, հիշեցրեց, որ նա ընտրվել է 14 կողմ և 9 դեմ ձայներով, 1 քվեաթերթիկ որակվել է անվավեր։

Նիստին ներկա Լիլիթ Արզումանյանին կառավարության անդամները հարցեր չուղղեցին, փոխարենը նորանշանակ ռեկտորն ինքը հայտնեց, որ ինստիտուտի շենքի վերանորոգման համար հատկացված 10 մլն դրամով դրա 70 տոկոսն արդեն վերանորոգվել է։

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն էլ հիշեցրեց, որ ռեկտորի ընտրության հարցով բուհում դժգոհություններ ու բողոքի ակցիաներ տեղի ունեցան։ «Ես անձամբ հանդիպել եմ ուսանողների հետ ու լսել եմ նրանց առաջ քաշած խնդիրները, որոնց մի մասը օբյեկտիվ են և իրականությանը համապատասխանում են, և մենք պայմանավորվել ենք, որ առաջիկա ամիսներին նաև այդ հարցերին լուծումներ կլինեն»,– ասաց նախարարը։

Արզումանյան․ «Որևէ իրավական հիմք չկա ԵԹԿՊԻ ռեկտորի ընտրությունների չկայացման համար»

ՀՀ վարչապետն էլ հիշեցրեց, որ Կինոյի և թատրոնի ինստիտուտի շրջակայքը 2 ամիս առաջ տեղի ունեցած շաբաթօրյակին իր ձեռքերով է մաքրել ու հույս հայտնեց, որ ռեկտորը կպահպանի մաքրությունը։

Քննարկման ավարտին կառավարությունը հաստատեց Կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտորի ընտրության արդյունքներն ու շնորհավորեց լիլիթ Արզումանյանին։

 

Ըստ թեմայի

Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա. կառավարությունն ավելի առատաձեռն գտնվեց
Անապահով ընտանիքների ծնողները ստիպված չեն լինի գումար վճարել հիվանդանոցներում
Հագուստ, խմիչք և միրգ. հայաստանյան ընկերություններն ազատվեցին մաքսատուրքերից