Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants.

Շոգը հեռանում է, ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Ստանալ կարճ հղումը

Մայրաքաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 2-6-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այդ մասին հայտնում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամու ուժգնությունը կլինի հարավարևմտյան` 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ այն կհասնի 15-20 մ/վ-ի։
Օգոստոսի 2-3-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 8-10, մյուս շրջաններում` 5-6 աստիճանով։

Ու՞ր մեկնել, եթե վիզա ստանալու ժամանակ ու նյարդեր չունեք. թոփ 5 երկրներ

Երևանում այսօր` օգոստոսի 2-ի ցերեկը առավելագույն ջերմաստիճանը կհասնի +36, երեկոյան ժամերին` +27, իսկ գիշերը` 21 աստիճանի. առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Մատչելի հանգստավայրերի լավագույն հնգյակը

ԱԻՆ–ը հայտնում է նաև, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ինչպես են Երևանում դիմանում շոգին. ի՞նչ է այդ մասին գրված աշխատանքային օրենսգրքում

Ըստ թեմայի

Ղալումյան. «Facebook-ում շատ ժամանակ մի անցկացրեք, եղեք բնության գրկում»
Հայերը սիրում են չափազանցնել ու հանգստանալ, կամ ի՞նչ գիտենք Երևանի «մեռյալ ծովի» մասին
Հարսնացուն հյուսիսից, կամ ինչպես էր ռուս հարսը խառնել սկեսրոջ դոշակն ու թոշակը