Հասարակություն
ГУ МЧС РФ по Ставропольскому краю

Ստավրոպոլի սարսափելի վթարից տուժածների թվում հայեր կան. դեսպանություն

Ստանալ կարճ հղումը

39 տարեկան քաղաքացին ու երկու զավակները տեղափոխվել են հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՌԴ Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժածների թվում ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ կան։ Այս մասին հայտնում է ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը։

Ինչպես խուսափել վթարների դեպքում հնարավոր զոհերից. Արսեն Թորոսյանն առաջարկներ ներկայացրեց

«Համաձայն ստացված տեղեկատվության` տուժել են 1980թ․-ի ծնված հայազգի Ե․Ա․ -ն ( գրանցված՝ ք․Վոլգոգրադ) և իր երկու զավակները (ծնված՝ 2010թ․-ին և 2015թ․-ին): Տուժած քաղաքացիները տեղափոխվել են Ստավրոպոլի երկրամասի Ապանասենկովսկիի շրջանային հիվանդանոց»,– նշված է հաղորդագրության մեջ։

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի հայ համայնքի հետ՝ տուժածներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։

Կարգազանց վարորդները պետք է հեռացվեն երթևեկությունից. Փաշինյանը խոսեց վերջին վթարներից

Հիշեցնենք` օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը, տեղի ժամանակով 02.30–ին սարսափելի վթար է տեղի ունեցել Ստավրոպոլում. բեռնատարի ու ուղևորատար ավտոբուսի բախման հետևանքով մահացել են հինգ մարդ, տուժել` 18–ը։

Ըստ թեմայի

Վթարից տուժած Լիլիան վիրահատությունից հետո առաջին անգամ ոտքի է կանգնել իր ծննդյան օրը
Ողբերգական վթար Սևան-Մարտունի ավտոճանապարհին. բախվել են «Գազելն» ու «ԶԻԼ»–ը
Ողբերգական վթար Լոռիում. չծնված երեխան մահացել է, կնոջը տեղափոխել են Երևան
Վթար Երևան–Սևան ճանապարհին. «Օպելի» ու «ԿամԱԶ»–ի վթարից վարորդներից մեկը տեղում մահացել է