Հասարակություն
© Sputnik / Aram Nersesyan ,

«Մալաթիա մոլի» հրդեհը մարել չի հաջողվում. վերևի հարկերից ապրանքներ են ցած նետում. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Հրդեհվող Հայաստան

«Վեգայի» աշխատակիցներից մեկը պատմել է, որ աշխատանքի ժամանակ լույսերն անջատվել են, իրենց հորդորել են դուրս գալ շենքից:

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. «Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվում մեկուսացնել:

Այս մասին Sputnik Արմենիային ասաց  ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը:

Դեպքի վայրում աշխատում է 10 մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում հավաքվածերի շրջանում  խոսակցություններ կան, թե հրդեհից առաջ պայթյունի ձայն է լսվել, սակայն տեղում աշխատող Sputnik Արմենիայի թղթակցին «Վեգայի» աշխատակիցներից մեկը պատմել է, որ աշխատանքի ժամանակ լույսերն անջատվել են, իրենց հորդորել են խուճապի չմատնվել ու հանգիստ դուրս գալ սրահից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, տուժածներին հիմնականում հոսպիտալացնում են տարածքին մոտ գտնվող «Աստղիկ» ԲԿ-ում: Տուժածներից 2-ին, որոնց տեղափոխել էին Այրվածքաբանության կենտրոն, Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ տարել են «Արմենիա» ԲԿ:

Նշենք, որ մարդիկ ամեն կերպ փորձում են հրդեհից փրկել խանութ-սրահի ապրանքները՝ վերեևի հարկերից ցած են նետում՝ ինչ հնարավոր է:

Հավելենք, որ հրդեհի պատճառների մասին դեռևս ոչինչ չի նշվում: ՀՀ քննչական կոմիտեում մինչ այս պահն այս դեպքով քրեական գործ չկա հարուցված:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, այսօր՝ օգոստոսի 24-ին, հրդեհ է բռնկվել Երևանի «Մալաթիա մոլում»:

«Ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

Ըստ թեմայի

Վերջին տարիներին նման բարդ հրդեհ չէր եղել. ինչպես մարեցին «Ձյունիկ սառնարանի» հրդեհը
Խոշոր հրդեհ է բռնկվել «Մալաթիա մոլում». կան բազմաթիվ տուժածներ. տեսանյութ
«Մալաթիա մոլի» մոտ լարված վիճակ է. հրշեջներին օգնության են հասել քաղաքացիներ. լուսանկարներ