Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Լուսանկարահանող արագաչափ նոր սարքը գործարկվելու է հոկտեմբերի 14-ից

Ստանալ կարճ հղումը

Ճանապարհային ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում վթարները կանխելու համար և այդ նպատակով հերթական արագաչափն է տեղադրում։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի Եղվարդի խճուղու Ձոր 1 բնակելի թաղամասի մուտքի մոտ առկա չկարգավորվող հետիոտնային անցման ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող արագաչափ սարք: Այս մասին հայտնում է ճանապարհային ոստիկանությունը։

«Լուսանկարահանող արագաչափ սարքը գործարկվելու է 2019 թվականի հոկտեմբերի 14-ից»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Վթար Կոտայքի մարզում. կին վարորդը Mercedes-ով կոտրել է գովազդային վահանակը և բախվել ծառին

ՃՈ–ն արագաչափը տեղադրելիս հաշվի է առել այն հանգամանքը, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը։

Վթար Նոր Խարբերդի ամառանոցների մոտ. երիտասարդ վարորդը տեղում մահացել է

 

Ըստ թեմայի

Ողբերգական վթար Արմավիրում. 35-ամյա վարորդը տեղում մահացել է
Սարսափելի վթար Երևան–Արմավիր ճանապարհին. վարորդը դուրս է շպրտվել մեքենայից. լուսանկար
Կին վարորդը Դիլիջանի ոլորաններում Nissan–ով գլորվել է ձորը. մեքենայում 5 ուղևոր է եղել