Հասարակություն
© Photo : official site of Yerevan municipality

Քաղաքապետարանը չի վախենում արբիտրաժային դատարանից. Մարությանը պատրաստ է դրան

Ստանալ կարճ հղումը

Հայկ Մարությանը համարում է, որ աղբի ճգնաժամը հաղթահարված է, բայց «շատ ավելի լավ է լինելու»։ Նա մտադիր է հերթով լուծել քաղաքի խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Եթե «Սանիթեքը» որոշի դիմել արբիտրաժային դատարան, ապա Երևանի քաղաքապետարանը պատրաստ է դրան։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Մենք շատ հանգիստ, առանց շտապելու, ուսումնասիրելով բոլոր փաստերը և խնդիրները՝ պատրաստվել ենք այս ամեն ինչին, այնպես որ մենք արբիտրաժի հետ կապված որևէ մտավախություն չունենք»,– ասաց նա։

Մարությանի խոսքով` արդեն տեսանելի է այն հիմնարկության աշխատանքի արդյունքը, որը ստեղծել է Երևանի քաղաքապետարանը։

«Այս պահին փոփոխված է 4000 աղբաման, իսկ նախատեսվում է փոփոխել 9000-ը, այս պահին աշխատում է 34 մեքենա, նախատեսվում է, որ պետք է աշխատեն 54-ը: Դրական դինամիկան գնալով շատանալու է, և մի քանի ամիս անց արդյունքներն էլ ավելի տեսանելի կլինեն: Այս պահին աղբահանությունը գնահատում եմ դրական, բայց ոչ վերջնական»,- ասաց նա:

Մարությանի խոսքով` քաղաքապետարանն ավելի ակտիվ է զբաղվելու սանմաքրման աշխատանքներով. արդեն հավաքագրում են մարդկանց, և այդ հացում ևս շուտով դրական դինամիկա կլինի։

Հիշեցնենք` հոկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծել է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը։

Կվճարի՞ «Սանիթեքն» աշխատակիցների գումարները. քաղաքապետարանը գումար փոխանցեց ընկերությանը

Ըստ թեմայի

Փաշինյանն այլևս չի փրկի, կամ ինչպես ստիպել հայ վարորդներին հետևել երթևեկության կանոններին
Երևանի շենքերի պատշգամբներն ու տանիքները «պարապ» չեն մնա. ինչ է նախաձեռնել քաղաքապետարանը