Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants.

Վարդաշենում 64-ամյա կնոջ դաժան սպանության մեջ կասկածվող տղամարդը ձերբակալվել է

Ստանալ կարճ հղումը

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կասկածյալը 40-ամյա մի տղամարդ է, որը ձերբակալվել է։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևան քաղաքի Վարդաշեն փողոցում կատարված սպանությունը: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Կասկածյալը Երևանի բնակիչ, 40-ամյա տղամարդ է, որը ձերբակալվել է՝ 64-ամյա կնոջը սպանելու կասկածանքով և տվել խոստովանական ցուցմունք»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. հոկտեմբերի 22-ին քաղաքացուց ահազանգ էր ստացվել այն մասին, որ Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում սպանություն է եղել:

Դեպքի վայրում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել էր նշված բնակարանի բնակչուհի, 64-ամյա կնոջ դիակը՝ պարանոցի շրջանում կտրած-պատռած վերքով, կրծքավանդակի և որովայնի շրջանում բազմաթիվ վնասվածքներով:

Ողբերգական ավտովթար Երևանում. կա զոհ և վիրավորներ

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ թեմայի

Տղամարդն ինքնասպան է եղել տարեդարձից մի քանի օր անց. ողբերգական դեպք Ջերմուկում
Ավազակային հարձակում Գյումրիում. դիմակավորված անձինք ծեծել են թոշակառու կնոջը
Ստեփանավանում բախվել են ՎԱԶ-2107–ն ու BMW–ն. կան տուժածներ
Ողբերգական դեպք Մեծամորում. աշխատավայրում հայտնաբերել են 25–ամյա երիտասարդի դին