Հասարակություն
© Photo : press office of the SRC of RA

Տղամարդը փորձել է Իրանից 3 կգ ափիոն տեղափոխել Հայաստան

Ստանալ կարճ հղումը

Մաքսակետում ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բռնել են տղամարդուն, որը որովայնին ժապավենով 3 կգ թմրամիջոց է ամրացրել ու փորձել այն ՀՀ բերել։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Երևանի բնակիչը Իրանից ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի` 3 կգ ընդհանուր քաշով ափիոն տեսակի թմրամիջոց ու փորձել այն Հայաստան բերել։ Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։

«2019 թ. հոկտեմբերի 20-ին տղամարդը, նշված թմրամիջոցը թաքցնելով հագուստի տակ, կպչուն ժապավենով ամրացնելով որովայնի և սրունքի վրա, տեղափոխել է ՀՀ։ Սակայն Մեղրի մաքսային կետում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում բռնվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Առաջադրվել է մեղադրանք և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Կատարվում է նախաքննություն:

Կրակոց Երևանում. թիրախը մի կնոջ ավտոմեքենան է եղել

Ըստ թեմայի

«Թմրանյութե» վարագույր. 23-ամյա կինը փորձել է Հայաստանից թմրանյութ ուղարկել Ավստրալիա
Ոստիկանները 29-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ են հայտնաբերել և բերման ենթարկել. տեսանյութ
Թմրանյութ առաքող կատուն փախել է դատական նիստից առաջ. տեսանյութ