Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Երևանի համար կարևոր ենթակայանը հիմնանորոգումից հետո սկսեց աշխատանքները

Ստանալ կարճ հղումը

Վերանորոգված ենթակայանն էլեկտրաէներգիայով է ապահովում Երևանի խոշոր վարչական շրջանները` Հարավարևմտյան զանգվածը և Աջափնյակը։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. «Հաղթանակ» բարձրավոլտ ենթակայանը հիմնանորոգումից հետո այսօր` հոկտեմբերի 24–ին, շահագործման հանձնեցին։

© Sputnik / Asatur Yesayants
Երևանի համար կարևոր ենթակայանը հիմնանորոգումից հետո սկսեց աշխատանքները

Ենթակայանի բացմանը ներկա էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրան ուղեկցում էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, այլ պաշտոնատար անձինք։ Ժամանել էր նաև գործարար Սամվել Կարապետյանը` «Տաշիր գրուպ» ընկերությունների սեփականատերը, որ նաև «Հայաստանի էլցանցերի» կառավարիչն է։

© Photo / official site of the Prime minister of RA.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Տաշիր գրուպի» սեփականատերը ներկա են գտնվել նԵրևանի համար կարևոր ենթակայանի բացման արարողությանը

Վարչապետը շրջայց կատարեց ենթակայանում և ծանոթացավ անխափան էներգամատակարարման նոր հնարավորություններին։ Ենթակայանը մատակարարում է Երևանի խոշոր վարչական շրջանները` Հարավարևմտյան զանգվածը և Աջափնյակը։

© Sputnik / Asatur Yesayants
Երևանի համար կարևոր ենթակայանը հիմնանորոգումից հետո սկսեց աշխատանքները

Ենթակայանը կառուցվել է 1988թ–ին և դրանից հետո չի վերանորոգվել։ ՀԲ այդ նույն ծրագրով վերանորոգվում են երկու այլ բարձրավոլտ ենթակայաններ Չարենցավան և Վանաձոր քաղաքներում։ Այստեղ սարքավորումն ավելի շատ է մաշված (որոշ ենթակայաններում այն չի փոխվել 1930–ականներից)։ Վերանորոգումը դեռ չի ավարտվել։

© Photo / official site of the Prime minister of RA.
Երևանի համար կարևոր ենթակայանը հիմնանորոգումից հետո սկսեց աշխատանքները

Նոր ենթակայանում տեղադրվել է նաև ավտոմատ հսկողության նոր համակարգ (SCADA), որը կհեշտացնի էլեկտրաէներգիայի փոխանցումը։

Ենթակայանների հիմնանորոգումն անցկացվում է Համաշխարհային բանկի «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի երկրորդ փուլի շրջանակում։

Ըստ թեմայի

ՀԿԵ–ում կրկին ստուգումներ կանցկացնեն. բացահայտվել են հանցավոր նոր դրսևորումներ. ՔԿ
Հայաստան–Իրան երրորդ ԷՀԳ–ի շինարարությունը մինչև աշուն կավարտվի
ԲԷՑ–ը հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումներ է արել. քրեական գործ է հարուցվել
ԲԷՑ-ի գլխավոր ճարտարագետին և տեխնիկական տնօրենին մեղադրանք է առաջադրվել