Հասարակություն
© Photo / official site of the Prime minister of RA.

Վարչապետն այցելել է Վանաձորում ծառայության ժամանակ մահացած հրշեջ-փրկարարի ընտանիքին

Ստանալ կարճ հղումը

Փաշինյանը զորկցություն է հայտնել Փրկարար ծառայության սերժանտ, 22-ամյա Սամվել Դևելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում այսօր այցելել է երեկ՝ հոկտեմբերի 25-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս մահացած հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի ընտանիքին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։

Վարչապետն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, Փրկարար ծառայության սերժանտ 22-ամյա Սամվել Դևելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։

Լոռու մարզում մահացած հրշեջն Ապրիլյան պատերազմի մասնակից էր. մանրամասներ

Հիշեցնենք` Լոռու մարզում` Բազումի լեռնաշղթայի անտառներում, հոկտեմբերի 25–ին բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ 2 հրշեջ- փրկարար այրվածքներ էին ստացել, որոնցից մեկը` Սամվել Դևելյանը, մահացել էր։

Սամվել Դևելյանն Ապրիլյան պատերազմի մասնակից էր:

Ըստ թեմայի

ԱԻՆ-ի շարքային կազմի աշխատավարձը շատ ցածր է. ինչ է պատրաստվում անել Ցոլակյանը
«Չգիտեմ՝ ունեմ դրա իրավունքը, թե ոչ…». Ցոլակյանը մեքենա է նվիրել հոգնածության պատճառով վթարի ենթարկված 2 աշխատակցի
Բարձրացրել են աշխատավարձը, բնակարանային հարցերն էլ կլուծեն. Ցոլակյանն ամփոփում է տարին