Հասարակություն
© Sputnik / Andranik Ghazaryan

Տաք օդին կգումարվեն արևի պայծառ շողերը. եղանակի տեսություն

Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում

Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կբարձրանա։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքում դեկտեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կդիտվի հարավարևմտյան՝ 3-8 (մ/վ): Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է +8-ից +10, երեկոյան`+4-ից +6, իսկ գիշերային ժամերին` 0-ից +2 աստիճան։

«Միսս Տիեզերք 2019»–ի Հայաստանի մասնակից Դայանա Դավթյանը պատասխանում է քննադատություններին

Գիշերը ամենացուրտ եղանակը կգրանցվի Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռներում։

Հիշեցնենք` երեկ ԱԻՆ հայպետհիդրոմեդ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ ջերմ եղանակին կգումարվեն նաև արևի պայծառ շողերն ու  լրիվ «դառնում ենք Բաղդադ»։

Ըստ թեմայի

Գոհար Ավետիսյանի երջանկության մեխանիկան. կյանքի յուրաքանչյուր վայրկյանը «կայֆով» ապրեք
Թադևոսյան. «Նախատեսվող համակարգը ծածկելու է առողջապահության ծախսերի ընդամենը 47%-ը»
Պատրիարք Մաշալյանը դժգոհ է ԱՄՆ Սենատի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից
«Միսս տիեզերք 2019»–ի Հայաստանի մասնակից Դայանա Դավթյանը պատասխանում է քննադատություններին