Հասարակություն
© CC0 / StockSnap / Holding Hands

Հայ ճանաչված բլոգեր Կարինա Կասպարյանցն ամուսնացել է. ով է նրա ընտրյալը

Ստանալ կարճ հղումը

Սոցցանցային աստղ, հայտնի ճամփորդող բլոգեր Կարինա Կասպարյանցի ընտրյալը ոչ միայն հայ է, այլև ճանաչված բլոգեր։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական սոցցանցային տիրույթում հայտնի հայ բլոգերներ Օկս Մարգարյանը և Կարինա Կասպարյանցն ամուսնացել են։

Ճանաչված բլոգեր Օկս Մարգարյանն իր հազարավոր հետևորդներին է ներկայացրել գեղեցկուհի կնոջը, ցուցադրելով նրա ամուսնական մատանին։

«Հայաստանում 1000 դոլարը հեշտությամբ կդառնա 10 000». բլոգեր Nas Daily–ի նոր կոչը

«Իմ ընտրյալը։ Իսկ դուք երկա՞ր էիք սպասում այս պահին»,–գրել է նա։

Բլոգերի երկրպագուները շատ բուռն են արձագանքել ուրախ նորությանը։ «Վերջապես եկավ այս պահը, շնորհավորում եմ», «Աստված իմ, մի՞թե ես սա տեսնում եմ, շնորհավորում եմ, երջանիկ  եղեք», «Պաշտում եմ ձեզ»,–գրել են նրանք։

Կարինան իր հերթին հաստատել է ուրախալի լուրն ու իր երկրպագուների համար հրապարակել տեսանյութ, որտեղ սիրելին իրեն ամուսնության առաջարկ է անում։

Լապշինի «Բաքվի ճեպընթացը». բլոգերը գիրք է գրելու իր անհաջողությունների մասին

«Այս ամենը ճիշտ է , սիրում եմ քեզ»,–գրել է նա, նշելով ամուսնու անունը։

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ հայտնի վիդեոբլոգերներ Կարինա Կասպարյանցը և Ռուսլանա Ջավադովան որոշեցին համագործակցել և հրապարակեցին համատեղ լուսանկար, որն իրարանցում առաջացրեց սոցցանցերում:

Կարինան ճանապարհորդող բլոգեր է, և նրա էջում կարող եք տեսնել տեսարժան վայրեր աշխարհի տարբեր երկրներից։ Նա ճանաչում ձեռք բերեց YouTube- ի` իր ալիքի  շնորհիվ: Աղջիկը սոցցանցային էջերում պատմում է նաև իր առօրյայի և գեղեցկության գաղտնիքների մասին, հիացնում իր երկրպագուներին զավեշտալի ​​պարային տեսահոլովակներով:

YouTube-ն ու Google-ը կհայաֆիկացվեն. Կառավարությունը համամիտ է բլոգերների հետ

Ավելի վաղ Օսկը և Կարինան մանակցեցին «Երկրորդ կես» շոուին, որը նվիրված է սոցցանցերում հայտնի աստղային զույգերին: Երիտասարդները պատմեցին միասին ապրելու իրենց կաննոների մասին, ինչպես նաև, թե ինչ չի կարող անել Կարինան առանց Օսկի։

Ըստ թեմայի

Դուդուկով ջազ է նվագում, կամ ինչպես ռուս բլոգերը սիրահարվեց Հայաստանին
Տեսնելու բան չկա. ֆրանսիացի ճանապարհորդ–բլոգերը տեսահոլովակ է նկարահանել Հայաստանի մասին
Ոչ մի բառ քաղաքականությունից. բլոգեր Լապշինը բացահայտում է Գյումրու կոլորիտը