Հասարակություն
© Photo / official site of the Prime minister of RA.

Բաքվում և Սումգայիթում հայերի ջարդերի տարելիցի առիթով հոգեհանգստի արարողություն կկատարվի

Ստանալ կարճ հղումը

Էջմիածնում Սուրբ Պատարագ կմատուցվի, որը նվիրված կլինի Բաքվի և Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարքի նախագահությամբ հոգեհանգստի արարողություն կկատարվի Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 19-ին Սուրբ Գայանե վանքում կկատարի հոգեհանգստյան արարողություն` Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Սուրբ Պատարագը կսկսվի ժամը 11:00-ին:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարգանքի տուրք մատուցեցին

Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով:

«Հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու». Փաշինյան

Հայերը Բաքվում ենթարկվել են երեք մեծ ջարդերի՝ 1905-ին, 1918-ի սեպտեմբերին և 1990 թվականի հունվարի 13-15-ին: 1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում կայացած բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժեց հայերի բնակարանները և ծեծ ու բռնարարքներ սկսեց։

Սումգայիթ, 30 տարի անց. պատմություն` առանց վերջակետի

1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ:

Ըստ թեմայի

Ոչինչ չի կարող սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ԱԳՆ
«Նրանց աչքերում տեսա, որ հասկացել են` Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում». Ալավերդյան
«Հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու». Փաշինյան
«Ադրբեջանահայերի հանդեպ եղածը պետք է քննվի միջազգային դատարանում». Ուլուբաբյան