Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Դալմայի այգիների տարածքում մ.թ.ա. 2-1 հազարամյակի դամբանաթումբ է հայտնաբերվել

Ստանալ կարճ հղումը

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նամակով դիմել էին ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին և Երևանի քաղաքապետին՝ պահանջելով անհապաղ կասեցնել Դալմայի այգիներում իրականացվող կառուցապատումը:

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի հրահանգով ստեղծված արշավախումբը Դալմայի այգիների տարածքում հայտնաբերել է 19-րդ դարի հուշարձանախումբ և մ.թ.ա. 2-1 հազարամյակի դամբանաթումբ։ Այս մասին ասված է հասարակական կառույցների`  նախարարին ուղղված նամակի պատասխանում։

Նամակում նշվում է, որ Դալմայի այգիների տարածքում հայտնաբերվել է մ.թ.ա. 2-1 հազարամյակի դամբանաթումբ, 19-րդ դարի հինգ հնձան և մեկ մառան:

ՀԿ–ները նամակը հրապարակել են սոցիալական կայքերում։ Այն արդեն լայն տարածում է գտել օգտատերերի շրջանում։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի հանձնարարականով ստեղծված արշավախումբը 2019թ. նոյեմբերի 18-21-ը հետազոտություն էր իրականացրել Դալմայի այգիների տարածքում:

Ու թեև արշավախումբը հաստատել էր Դալմայի այգիներում պատմամշակութային արժեքների առկայության մասին տեղեկությունները, բայց տարածքի կառուցապատման աշխատանքները նույն թափով շարունակվում են։

Ըստ թեմայի

Մեծամորի հնագույն դամբարանադաշտը. ինչո՞ւ են մարդկանց զոհաբերել
Առևտրի տաղավարներ ու ավտոկանգառ հնագույն դամբարանադաշտում. Սաղմոսավանում սրված իրավիճակ է
Հայերի «արքայական հովիտը». ինչ գաղտնիքներ են թաքնված Վերին Նավերի դամբարանադաշտում