ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Այսօր ցերեկը, փետրվարի 16-ին և 18-20-ը Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Փետրվարի 17-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ը կբարձրանա 6-8 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Երևանում նույնպես թույլ ձյուն կարող է տեղալ փետրվարի 17-ին։
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 3-5 աստիճան տաքության, իսկ գիշերը` 0-2 աստիճան ցրտի սահմանում։
Իմ երեխային էլ կարող է պետք գալ. շինարարները դոնոր դարձան քաղցկեղով հիվանդ երեխաների համար