Հասարակություն
© Sputnik / Andranik Ghazaryan

Ցրտից ու բքից հետո Հայաստանում մի քանի օր տեղումներ չեն գրանցվի. եղանակի տեսություն

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներում բուք է լինելու, իսկ օդի ջերմաստիճանը զգալի նվազելու է։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում այսօր տեղումներ են սպասվում, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Փետրվարի 26-29-ը տեղումներ չեն գրանցվի։ Այս տեղեկությունները հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Փետրվարի 25-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ, բուք։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա»,– նշված է հաղորդագրության մեջ:

Եղանակի կանխատեսում

Մթնոլորտային ցուրտ ճակատ է ներխուժում Հայաստան. Սուրենյանը զգուշացնում է` բուք է լինելու

Այսօր Երևանի բարձրադիր գոտում թաց ձյուն կտեղա, ցածրադիր գոտում` անձրև: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 5-7 աստիճան տաքության սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև -6 աստիճան։

««Սև թուղթ» ես բերե՞լ». փոստատար Ալֆրեդ պապը՝ իր աշխատանքի զավեշտալի դեպքերի մասին

Ըստ թեմայի

Առաջինն ու միակը. ինչպես ալոեն փոխեց հայ ինժեներ- երկրաբանի կյանքը
Ինչպես է հայ ատամնաբույժը համոզում ռուս փոքրիկին բուժել ատամը. տեսանյութ
Բոստոնցի հայուհին` ԱՄՆ հեղինակավոր գեղեցկության մրցույթում. նա հպարտանում է իր արմատներով