Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Հայաստանի որոշ հատվածներում բուք է. կան փակ ճանապարհներ

Ստանալ կարճ հղումը

Հյուսիսային շրջաններում` հատկապես լեռնային գոտիներում, ամբողջ օրվա ընթացքում բուք կլինի, իսկ տեղումները կլինեն ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին, ժամը 08:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

«Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի ավտոմեքենաների համար»,– նշված է հաղորդագրության մեջ:

Շիրակի մարզում ձյուն է գալիս, իսկ Գյումրի քաղաքում և Աշոցք գյուղում կրկին բուք է:

Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Փետրվարի 25-ի ամբողջ օրը հյուսիսային շրջաններում` հատկապես լեռնային գոտիներում, սպասվում է բուք և տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Ինչպես են Հայաստանում հրաժեշտ տալիս ձմռանը. նոր փառատոն ձնառատ Աշոցքում

Ինչ վերաբերում է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին, ապա այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նոր ու անսովոր զբոսաշրջային ուղղություն. Թունիս գնալն ավելի է հեշտանում

Ըստ թեմայի

««Սև թուղթ» ես բերե՞լ». փոստատար Ալֆրեդ պապը՝ իր աշխատանքի զավեշտալի դեպքերի մասին
Հայաստանյան ԲԿ–ները պատրա՞ստ են կորոնավիրուսի բռնկմանը. ԱՀԿ փորձագետը ՀՀ–ում էր
Արայիկ Հարությունյանն ասաց` որ դեպքում կարող է դպրոցները փակելու որոշում կայացվել