Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants.

Երբ կսկսվեն տեղումները. եղանակի տեսություն

Ստանալ կարճ հղումը

Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքի և Արցախի հովիտներում։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում մարտի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդերևութաբանական կանխատեսումներ

Մարտի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ի գիշերն առանձին շրջաններում, ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 13-ի գիշերը կբարձրանա 2-4, 13-14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի Երևան. «Զվարթնոցում» կձեռնարկվեն հատուկ միջոցառումներ

Երևանում մարտի 11-13-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի գիշերը սպասվում է անձրև։ Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին սպասվում է +20-ից +22, երեկոյան` +14-ից +16 աստիճան։

Ըստ թեմայի

«Ձգի Սուրենյան ջան, սաղ աշխարհի բժիշկները քեզ են նայում». եղանակը 5-7 աստիճանով կբարձրանա
Ինչպիսին կլինի մարտը. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է հայտնում
Լավ լուր Սուրենյանից. արևմուտքից տաք օդային հոսանքներ են գալիս Հայաստան