Հասարակություն
© CC BY-SA 2.0 / Rob Hodgkins / Wizz Air HA-LPR A320 Coventry

Wizz Air-ն իրականացրել է Վիեննա-Երևան-Վիեննա առաջին չվերթը

Ստանալ կարճ հղումը

Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վիեննայից Երևան ժամանածներն ավելի շատ են, քան մեկնողները։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Մարտի 20-ին Wizz Air ավիաընկերությունն իրականացրել է Վիեննա-Երևան-Վիեննա ուղղությամբ առաջին չվերթը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի լրատվական ծառայությունը։

«Տեղեկացնում ենք, որ Վիեննայից Երևան են ժամանել 14 ՀՀ քաղաքացի, իսկ Երևանից Վիեննա մեկնել Ավստրիայի 8 քաղաքացի»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և արտակարգ դրության պատճառով Հայաստանը ժամանակավորապես արգելել է Չինաստանի, Իրանի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Դանիայի, Ավստրիայի, Բելգիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Նիդեռլանդների և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների մուտքը Հայաստան: ՀՀ քաղաքացիներին, սակայն, թույլատրվում է հիշյալ քաղաքներից վերադառնալ հայրենիք։ Ժամանումից անմիջապես հետո նրանք անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմի։

Մարտի 21–ին ո՞ր քաղաքներից թռիչքներ կիրականացվեն Երևանի ուղղությամբ

Ըստ թեմայի

Armenia ավիաընկերությունը չեղարկում է Երևան-Լիոն-Երևան չվերթները
Մոսկվա–Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գյումրիում
Իտալիայում ուղևորնե՞ր են մնացել. նոր մանրամասներ Ryanair–ի Միլան-Երևան չվերթից
Որոշ ավիաընկերություններ Հայաստանում նվազեցրել են չվերթերի հաճախականությունը