Հասարակություն
© Sputnik / Andranik Ghazaryan

Ձյուն, մառախուղ, մերկասառույց. վարորդներին հորդորում են դեռ չփոխել ձմեռային անվադողերը

Ստանալ կարճ հղումը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, բայց որոշ հատվածներում ձյուն է եկել։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ի ժամը 08:50-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» հատվածում և Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ձյուն է տեղում:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» հատվածում (մառախուղ) տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ԱԻՆ–ը Միաժամանակ հայտնում է, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ինչպե՞ս են անցկացնում ժամանակը կորոնավիրուսով վարակված աշակերտի մեկուսացած դասընկերները

 

Ըստ թեմայի

Աջափնյակում մետրոյի կայարան ունենալը սարերի հետևում չէ, բայց ներդրողը պայման է դրել
Ի՞նչ անել, եթե ախտահանող միջոցն ալերգիկ ռեակցիա է առաջացնում․ խորհուրդներ մասնագետից
Ի՞նչ պետք է իմանան աշխատող քաղաքացիներն ու գործատուները. ՄԻՊ–ը հայտարարություն է տարածել