Հասարակություն
© Sputnik /

Արտերկրում բնակվողը չպետք է զրկվի կենսաթոշակից. ՄԻՊ–ը փոփոխություններ է առաջարկում

Ստանալ կարճ հղումը

ՄԻՊ–ի արած հարցումներով պարզ է դարձել, որ նախորդ տարի սահմանված ժամկետում հայտարարությունը չստորագրելու հիմքով դադարեցվել է թվով 40 314 անձանց կենսաթոշակի վճարում։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքից դուրս գտնվող Հայաստանի քաղաքացիների կենսաթոշակի վճարման մեխանիկական դադարեցումը` տարեկան մեկ անգամ բանկ չներկայանալու դեպքում, վիճահարույց է։

Այս խնդիրն արտացոլված է Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի տարեկան հաղորդման մեջ, և պաշտպանն առաջարկել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ, որով կամրագրվի բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հնարավորությունը:

«Գործող օրենքով՝ կենսաթոշակի վճարումը շարունակելու համար կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն 1 անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել ՀՀ–ում լինելու մասին: Օրենքը հնարավորություն է ընձեռում, որ կենսաթոշակը նաև վճարվի կենսաթոշակառուի տված և նոտարի վավերացրած լիազորագրով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ինչպես են վճարվելու թոշակներն ու նպաստներն արտակարգ դրության ընթացքում

Սակայն կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել 12 ամսից ոչ ավելի ժամանակահատվածում։ Մինչդեռ, օրենքը չի նախատեսում բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հնարավորություն:

Մարդու իրավունքների պաշտպանին տարեցտարի հասցեագրվող դիմում-բողոքների աճը վկայում է, որ խնդիրն արդիական է։ Օրինակ` դիմումներից մեկով քաղաքացին հայտնել է, որ 10 տարուց ավելի երկարատև բուժման հիմքով Հայաստան չի վերադարձել, ինչը մեխանիկորեն հանգեցրել է կենսաթոշակի վճարման դադարեցման:

Պաշտպանի աշխատակազմի հարցումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ցույց է տալիս, որ 2019–ին սահմանված ժամկետում հայտարարությունը չստորագրելու հիմքով դադարեցվել է թվով 40 314 անձանց կենսաթոշակի (նպաստի) վճարում, որից 5200 անձանց կենսաթոշակի (նպաստի) վճարումը չի վերսկսվել: 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում թեմայի վերաբերյալ իրականացվել է միջազգային փորձի և ներպետական օրենսդրության ուսումնասիրություն։

Պաշտպանի դիրքորոշմամբ՝ կենսաթոշակի նշանակման պահից կենսաթոշակառուին տրամադրման ենթակա գումարները հանդիսանում են իր սեփականությունը։ Հետևաբար, վերջինս ունի այդ գումարներն իր հայեցողությամբ օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրավունք: Իսկ տարեկան առնվազն 1 անգամ բանկ չներկայանալու փաստը չի ենթադրում, որ կենսաթոշակառուն սեփականության իրավունքով իրեն պատկանող դրամական միջոցներից հրաժարվելուն ուղղված որևէ գործողություն է կատարել:

ՀՀ քաղաքացիները նոր ձևով թոշակ կստանան. ԵԱՏՄ-ն անցնում է կենսաթոշակի վճարման նոր համակարգի

Ըստ թեմայի

Թոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձինք անվճար կայցելեն թատրոններ և թանգարաններ
Մոսկվայի սրճարանում թոշակառու կինը նվագել է «Արեգակին պետք է հեռվից նայել» երգը. տեսանյութ