Հասարակություն
© Sputnik / Aram Nersesyan ,

Երկու քարի արանքում. Աբովյանի ադամանդի գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անում

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում

Ընդամենը վեց ամսվա գործունեություն ունեցող ադամանդագործական ընկերության աշխատակիցները պահանջում են իրենց հասանելիք գումարը։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիս - Sputnik. Դեռևս վեց ամիս առաջ Աբովյան քաղաքում բացված ADM ադամանդագործական ընկերության ավելի քան 100 աշխատակիցները բողոքի ակցիա են անում։
Գործարանի բակում հավաքված աշխատակիցները Sputnik Արմենիային հայտնեցին, որ իրենք պետությունից աջակցություն չեն ստացել կորոնավիրուսի հետևանքով պարապուրդի համար։

«Երկու ամիս չենք աշխատել ու պիտի աջակցություն ստանայինք, քանի որ կորոնավիրուսի հետևանքով տուժած ոլորտ ենք համարվում։ Մեր կողքի բոլոր գործարանների աշխատակիցները ստացել են աջակցություն։ Հիմա մեր գործարանի տնօրինությունն ասում է՝ պետությունը ձեզ գումար չի հատկացրել, կառավարությունից էլ ասում են՝ իրենց սխալ փաստաթղթեր են տրամադրել, հաշվապահությունն է մեղավոր»,֊ ասաց նրանցից մեկը։

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենք հայտնվել են երկու քարի արանքում և չգիտեն՝ ում դիմել։

Ավելի ուշ կներկայացնենք նաև ընկերության ղեկավարության, հաշվապահության տեսակետը։

Ինչպես է Հայաստանը զարգացնում ադամանդագործությունը. նոր գործարանի բացման լուսանկարները

Ըստ թեմայի

Պղնձի ու ադամանդի արտահանումը նվազել է, փոխարենը նոր շուկաներ են նվաճում գինին ու շոկոլադը
Հայկական ադամանդներն առգրավել են Վրաստանում
Ռուսաստանում ներկայացրել են պատմության մեջ ամենաթանկ ադամանդը
«Թունդ» խմիչք. Լոնդոնում ոսկով ու ադամանդներով կոկտեյլ են պատրաստում