Հասարակություն
© Sputnik / Алексей Куденко

Կոտայքի մարզում կինը դանակահարել է նախկին ամուսնուն

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Նախկին ամուսինները գիշերը հանդիպել են ՊՆ–ի նախկին շենքի մոտ ու հաշիվներ պարզել։ Կինն ամուսնուց տաքարյուն է դուրս եկել։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Նախկին Պաշտպանության նախարարության  շենքի մոտակայքում նախկին ամուսինների վեճն ավարտվել է դանակահարությամբ։ 30–ամյա տղամարդը որովայնի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ոստիկանությունից հաապատասխան հաղորդումը ստացվել է 2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

«Նախաքննությամբ պարզվել է, որ վերոնշյալ վայրում վիճաբանել են նախկին ամուսինները, որի ընթացքում կինը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել ամուսնու կրծքավանդակին և որովային՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս»,–ասվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

30-ամյա տղամարդու կինը հարցաքննվել է, նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Լոռու մարզում 15-ամյա տղան հոր աչքի առաջ դանակահարել է համագյուղացուն

Ըստ թեմայի

Դանակահարություն Երևանում. 19 և 25–ամյա տղաներին հիվանդանոց են տեղափոխել
45–ամյա էջմիածնեցին նույն օրը մի մարդու հրացանով սպանել է, մեկ ուրիշին` դանակահարել
Դանակահարություն մանկատանը. նախկին սանը «դաս է տվել» 16-ամյա պատանուն