Հասարակություն
© Photo : provided by Narek Babayan

Բիզնես կենտրոն կամ հյուրանոց՝ հիվանդանոցի փոխարեն. մասնավորեցման նոր կանոնները

Ստանալ կարճ հղումը

Կառավարությունը բուժհիմնարկների մասնավորեցման նոր պայմաններ է առաջարկում ներդրողներին, քանի որ որոշ հիվանդանոցների շենքերի մասնավորեցման գործընթացը մնացել է թղթի վրա:

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Մասնավորեցման ներկայացված բժշկական հիմնարկներով հետաքրքրվողներ չկան: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ ներկայացնելով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում» կառավաության առաջարկած փոխությունները:

Բաբայանը հիշեցրեց, որ նույն պատճառով, դեռ անցած տարի Առողջապահության նախարարության առաջարկով այս ցանկից արդեն իսկ հանվել էին Ֆանարջյանի անվան ինստիտուտը, Այրվածքաբանության կենտրոնն ու Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկական կենտրոնը:

«Մյուսների դեպքում ունենք ոչ այնքան մեծ հետաքրքրվածություն: Ունենք նաև վատ փորձ: Օրինակ՝ Դիլիջանի մասնավորեցված առողջապահական հիմնարկը չի կարողանում պահպանել պրոֆիլով նախատեսված պարտավորությունները: Պատճառն այն է, որ առողջապահության նախարարությունը նվազեցրել է պետական պատվերի ծավալը: Եվ հիմա դատական քաշքշուկների գործընթացում ենք»,- ասաց Բաբայանը:

Դեռևս չմասնավորեցված բուժհիմնարկներից Բաբայանն առանձնացրեց Նորք-Մարաշում գտնվող Օրթոպեդիայի կենտրոնը:

«Ժամանակին, երբ այդ կենտրոնը հիմնադրվել էր, դա եղել է յուրահատուկ ծառայություն և միայն այդտեղ է մատուցվել: Հիմա գրեթե բոլոր հիվանդանոցներում այդ ծառայությունը կա, և այդ հիմնարկը կորցրել է իր արդիականույունն ու գրավչությունը»,- նշեց նա՝ հավելելով, որ ցանկում գրավչությունը կորցրած հիմնարկների թիվը փոքր չէ:

«Գոլդեն Փելեսի» աճուրդը չի կայանա. չի բացառվում, որ պետությունը շահագործի հյուրանոցը. «ՀԺ»

Մասնավորեցման մրցույթի հանված մեկ այլ հաստատություն՝ Քասախ գյուղում գտնվող նևրոզների կլինիկան և Բաբայանի խոսքով, ևս հույս չի ներշնչում:

Եվ քանի որ ներդրողներին այս բուժհիմնարկները չեն հետաքրքրում, կառավարությունն առաջարկում է օրենքից հանել այդ ընկերությունների գործունեության հիմնական ուղղության պահպանման պարտադիր պահանջը:

«Այս բուժհիմնարկները պահպանելու խնդիր առողջապահության նախարարությունն իր առաջ չի դրել, և նախարարության դիրքորոշումը հետևյալն է, որ այս ծառայությունները կարող են մատուցվել այլ տեղերում, իսկ այս բուժհիմնարկները եթե անգամ չպահպանեն պրոֆիլը, որևէ խնդիր չկա»,- ընդգծեց Բաբայանը՝ չբացառելով, որ այս շինությունները ներդրողներին հնարավոր է հետաքրքրեն որպես բիզնես կենտրոն կամ հյուրանոց, բայց ոչ՝ որպես հիվանդանոց:

Բացի վերը նշվածներից, կառավարության առաջարկած ցանկում է նաև Երևանի Օրբելի փողոցում գտնվող կուրորտաբանության ու ֆիզիոթերապիայի կենտրոնը:

Քննարկման ընթացքում Նարեկ Բաբայանը հայտնեց, որ մի շարք բուժհիմնարկներ էլ չմասնավորեցվելու հետևանքով արդեն իսկ լուծարման գործընթացի մեջ են: Դրանցից են Օշականի մանկական վերականգնողական կենտրոնը, Երևանի երկաթուղու կլինիկան:

«Մոնթե Մելքոնյան» վարժարանը հարմար չէ պահել Դիլիջանի ՊԵԿ-ի համալիրում. Նարեկ Բաբայան

Ծավալուն քննարկման արդյունքում՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության առաջարկած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին: Այն առաջիկայում կներառվի արդեն ԱԺ լիագումար նիստերի օրակարգում:

Ընդունե՞լ, թե՞ չընդունել օլիգարխների նվերները. կառավարությունը դեռ մտածում է

Ըստ թեմայի

Մասնավորը հետաքրքրված է Հյուսիսային ավտոկայանով. ուզում են հյուրանոց, ռեստորան կառուցել
Ինչպես է մասնավորեցվել Տավուշի բժշկական կենտրոնը. դատախազության բացահայտումը
«Տարագիրներ ու երազողներ». մասնավոր հավաքածուն սփյուռքահայ արվեստի համայնապատկերն է
«Պետություն պետության մեջ». մասնավորը ծառեր է հատում, քաղաքապետարանը չի կարող միջամտել