Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Մեկ օրում` 425 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 17489–ի

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ նոր տեղեկություններ է հայտնում։ Մահվան ևս 10 դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 425–ով և դարձել 17489։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10529 (+120) մարդ, կատարվել է 85 556 (+1956) թեստավորում, առողջացել են վարակվածներից 6571–ը (+295)։ Գրանցվել է մահվան 293 (+8) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 96 է (+2)։

Հունիսի 15-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 17 064 էր։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որը կառավարության որոշմամբ երեք անգամ երկարացվել է և կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Աշնանը կորոնավիրուսը կնահանջի՞. նախարարը ստիպված է տխրեցնել

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Կորոնավիրուսից մահացության միջին տարիքի անկում կա. Թորոսյան

Ըստ թեմայի

Խախտումները շատ են ատամնաբուժարաններում, գեղեցկության սրահներում, դեղատներում. ԱԱՏՄ խոսնակ
Ֆրանսիայում համավարակը հաղթած բժիշկներ են եկել Հայաստան. նրանք կաշխատեն 3 հիվանդանոցում
Կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկումն անխուսափելի է. գիտնականի կանխատեսումը