Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Եվս երկու չվերթ. ՀՀ–ից ոչ բոլորը կկարողանան մեկնել Սոչի ու Եկատերինբուրգ

Ստանալ կարճ հղումը

Ռուսաստան մեկնելու համար պետք է նախապես գրանցվել, որովհետև ցուցակներ ձևավորվելու են գրանցումների հիման վրա։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հայաստանից Ռուսաստան ևս երկու չվերթ կկայանա, մեկը` Սոչիի ուղղությամբ, մյուսը` Եկատերինբուրգի։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանությունը։

Երևան–Սոչի թռիչքը նախատեսված է հուլիսի 17-ին, իսկ Երևան–Եկատերինբուրգը` հուլիսի 19-ին։ Երկու չվերթերի ժամերն էլ դեռ ճշտվում են։

Երևան–Սոչի չվերթից կարող են օգտվել միայն Կրասնոդարի երկրամասի, Ադիգեայի Հանրապետության, Վորոնեժի մարզի, Ռոստովի մարզի, Կալմիկիայի Հանրապետության, Ստավրոպոլի երկրամասի, Աստրախանի մարզի, Վոլգոգրադի մարզի, Կարաչայ-Չերքեզական Հանրապետության, Ղրիմի Հանրապետության, Սևաստոպոլի բնակիչները։

Երևան–Եկատերինբուրգ չվերթը նախատեսված է Սվերդլովսկի մարզի, Չելյաբինսկի մարզի, Կուրգանի մարզի, Տյումենի մարզի, Պերմի երկրամասի, Բաշկորտոստանի Հանրապետության, Խանտի Մանսիսկի ինքնավար շրջանի, Կոմի Հանրապետության, Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի բնակիչների համար:

Չվերթերին պետք է գրանցվել այստեղ։ Տեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կձևավորվեն գրանցումների հիման վրա։

Ըստ թեմայի

Ուրբաթը շաբաթից շուտ եկավ. տուրիզմի ոլորտին «ռեանիմատոլոգներ» են պետք
Նոր ավիափոխադրող հայկական շուկայում. դեպի ուր կթռչեն Fly Armenia Airways–ի ինքնաթիռները
Նիժնի Նովգորոդի կենտրոնում պահվող ՀՀ քաղաքացիներին Մոսկվա կտեղափոխվեն․ դեսպանություն