Հասարակություն
© Sputnik / Aram Nersesyan ,

Գագիկ Ծառուկյանը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել. Տոնոյանը հայտնել է պատասխանը

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում

Գագիկ Ծառուկյանը կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել։ Նրա մոտ հիվանդությունը լուրջ ախտանշաններով չի արտահայտվել:

Երևան, 15 Հուլիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ապաքինվել է կորոնավիրուսից։ Լուրը Facebook-ի իր էջում հայտնել է Ծառուկյանի մամուլի խոսնակ և ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի վերաբերյալ հետևողականորեն ապատեղեկատվություն տարածողներին և ցանկալին իրականության տեղ հրամցնելու հուսահատ փորձեր անողներին ուզում եմ տեղեկացնել, որ նախօրեին ԲՀԿ նախագահը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է»,- գրել է նա:

Տոնոյանը նշել է նաև, որ Ծառուկյանը գտնվում է ուժեղ և հզոր մարզավիճակում:

Կուսակցության առաջնորդի վարակման մասին հայտնի դարձավ հունիսի 30-ին։ Հիվանդության ընթացքում Ծառուկյանը լուրջ ախտանշաններ չի ունեցել: Կորոնավիրուսով վարակվել են նաև նրա որդին՝ Նվեր Ծառուկյանը և ԲՀԿ խմբակցության անդամներ Իվետա Տոնոյանը, Վահե Էնֆիաջյանը, Արման Աբովյանը։ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Գևորգ Պետրոսյանը ևս թեստ են հանձնել, սակայն դրանց պատասխանը բացասական էր:

Հուլիսի 15-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 33 005-ի։ Մեկ օրում գրանցվել է վարակի 515 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի

Ըստ թեմայի

Գագիկ Ծառուկյանի բացակայությունը չի խանգարի. ե՞րբ կլինի կալանքի մասին որոշումը
Գագիկ Ծառուկյանի գործով բողոքների քննությունը հետաձգվեց
«Կանխելու եմ հակառուսական տրամադրությունները»․ Գագիկ Ծառուկյան
Հայտնի է` երբ կկայանա Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը