Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Հայաստանում ևս մեկ բուժաշխատող է մահացել կորոնավիրուսից

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում

Առողջապահության նախարարությունը մեկ օրվա ընթացքում երկրորդ մահվան լուրն է հայտնում։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ մահվան ևս մեկ դեպք է գրանցվել բուժաշխատողների շրջանում:

«56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Ըստ Նիկողոսյանի` Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է առողջապահության համակարգում` նվիրված և հավատարիմ իր աշխատանքին:

Հիշեցնենք` նախարարի խոսնակն այսօր առավոտյան հայտնել էր, որ կորոնավիրուսից մահացել է 59-ամյա Սիրանուշ Հարությունյանը, որն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 35 693–ի։

 

 

 

Ըստ թեմայի

Փոփոխություն կորոնավիրուսի թեստավորման կարգում. 38.5 աստիճանի սպասելն այլևս պարտադիր չէ
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում շատ փոքր դրական շարժ ունենք. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում կորոնավիրուսից ևս 16 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 49 տարեկան տղամարդ է