Հասարակություն
© Sputnik / Aram Nersesyan

Մահվան ևս 10 դեպք. ՀՀ–ում կորոնավիրուսի հետևանքով մահացածների մեծ մասը տղամարդիկ են

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում

Վերջին մեկ օրում կորոնավիրուսը ևս մի քանի կյանք է խլել։ Մահացածներից երկուսն են կանայք, մեկը` 54 տարեկան։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Պացիենտները եղել են 89 (կին), 54 (կին), 63 (տղամարդ), 85 (տղամարդ), 64 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 221 է:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 239–ով և դարձել

37 629:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահանալու 719 դեպք է գրանցվել։

ԱՄՆ-ում գիտնականները COVID-19-ի բուժման համար արդյունավետ միջոցներ են հայտնաբերել

Ըստ թեմայի

Հիմքեր կան պնդելու, որ Հայաստանը մտել է կորոնավիրուսի հաղթահարման փուլ. Փաշինյան
Մոսկվայում կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվճար կլինի. Սոբյանին
Կորոնավիրուսային կրկնավարակ գոյություն ունի. երիտասարդի գրառումն ու ԱՆ պարզաբանումը